Ձերբակալվել է Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը |pastinfo.am|
19:31 - 14 նոյեմբերի, 2020

Ձերբակալվել է Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը |pastinfo.am|

pastinfo.am:  Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին ասաց Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը հայտնեց, որ ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Փաստաբանի խոսքով՝ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, նույնիսկ՝ բանավոր հարցմամբ, մինչդեռ, անձին արգելանքի վերցնելու պահից պետք է վկայակոչվեն ոչ միայն իրավական հիմքերը, այլև՝ փաստական որոշակի տվյալներ և նույնիսկ փաստաբանի բանավոր խնդրանքի դեպքում որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Ավելին՝ ձերբակալման հիմքում ընկած է անձի փախուստի կանխելը, մինչդեռ, Մինասյանը 40 օր` իր որդիների հետ եղել է առաջնագծում։

Նրա փոխանցմամբ՝ Մինասյանը ցուցմունք չի տվել, բայց հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ նշվածը քաղաքական հետապնդում է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել