Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ |hetq.am|
21:12 - 15 նոյեմբերի, 2020

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ |hetq.am|

hetq.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է ճանաչել ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալման որոշումը։ Այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։

Հիշեցնենք որ Մինասյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման նախապատրաստման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը։ Մինասյանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել