«Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանեցյանն ազատ արձակվեց, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալումը։
Դատարանի մուտքի մոտ Վանեցյանը նշեց, որ ոչ մի հանցանք չի գործել։ Վանեցյանի պաշտպաններն այսօր հայտնել էին, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ներկայացվել է Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, սակայն դատարանը, նկատի ունենալով հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։
comment.count (0)