Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանին |hetq.am|
23:03 - 15 նոյեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանին |hetq.am|

hetq.am: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ընտրանուն։ Խաղը տեղի ունեցավ Թբիլիսիի՝ Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» արենայում։

Չնայած վրացիների տարածքային առավելությանը՝ առաջին խաղակեսում թիմերից և ոչ մեկը խաղային առավելություն չուներ։ Իրական գոլային պահեր չէին ստեղծվում մինչև խաղի հաշվի բացվելը։ 33-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կազմակերպած գրոհի արդյունքում աջ եզրից Տիգրան Բարսեղյանի կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Գևորգ Ղազարյանը, որը նաև կրում էր ավագի թևկապը, քանի որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Ռոման», կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից ելնելով, չէր թույլատրել մեր ընտրանու առաջատարին միանալ հավաքականին։

65-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին։ 11-մետրանոցը հստակ իրացրեց Վալերի Քազաիշվիլին։ Այնուամենայնիվ, ընդունած գոլից հետո Հայաստանի ազգային ընտրանին չընկճվեց և շարունակեց պայքարել հաղթանակի համար, ինչն էլ ի վերջո, տվեց իր արդյունքը։ 86-րդ րոպեին մեր հավաքականի կազմակերպած արագ հակագրոհի արդյունքում հաղթական գոլի հեղինակ դարձավ Սարգիս Ադամյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։1։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել