Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան
12:05 - 16 նոյեմբերի, 2020

Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսին անդրադարձավ նաև անհետ կորածների թվին։ Հարց․ին, թե ինչ աշխատանքներ են կատարվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնի՞ է արդյոք՝ քանի՞ անհետ կորած ունենք, վարչապետը դրական պատասխանեց։

«Հիմա կոնկրետ թիվ չհարապարակեմ, բայց մենք ունենք թիվ, ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է, մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք, մենք հույս ունենք, որ մի մասին ողջ կգտնենք, եթե ոչ ողջ-առողջ։ Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որը նախկինում համարվում էր անհետ կորած»,- նշեց նա։

Գերիների փոխանակման ժամկետների վերաբերյալ վարչապետը նշեց, որ այն տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։

«Առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների փոխանակումը կհասցնենք ավարտին եւ հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել նաեւ պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում։ Կարեւոր եմ համարում, որ այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինծառայոնղերի համար նախատեսված սոցերաշխիքները, եւ կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, եւ մենք ունենք վստահություն, որ այդ ամենը կարվի պատշաճ մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել