ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները․ Նիկոլ Փաշինյան
12:46 - 16 նոյեմբերի, 2020

ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները․ Նիկոլ Փաշինյան

Իհարկե ճիշտ չէ։ Այս մասի այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Մարգարիտա Սիմոնյանի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցություն է եղել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Ես այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը հինգ խոսակցություն․ երեք անգամ ԱՄՆ նախագահի խորհրդական Օ՛Բրայանի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ։ Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները։

Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի ընդհանրապես չեն քննարկվել, մինչեւ ՌԴ նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել, օր է եղել՝ մենք հինգ-վեց անգամ հեռախոսով զրուցել ենք։ Դա բացարձակ անհեթեթություն է, եւ, թույլ տվեք ասել, դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները պարզապես տարօրինակ են»,- ընդգծեց վարչապետը։

Պատասխանելով նաև այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք ընդդիմախոսներին թիրախավորելը՝ Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցչեց, թե ով է ում թիրախավորում եւ ինչպես։

«Կարող ենք տասնյակ եւ հարյուրավոր օրինակներ ցույց տալ, որ իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորում։ ԱԺ նախագահի հետ տեղի ունեցածը․․․ փառք աստծո, ՀՀ-ում վերջին երկուսուկես տարվա ընթացքում որեւէ ընդդիմադիրի հետ նման բան կամ գոնե մոտիկ բան տեղի չի ունեցել, եւ ես համոզված եմ տեղի չի էլ ունենա։ Հարց է՝ ով է ավելի շատ թիրախավորվել վերջին երկուսուկես տարվա ընթացքում։ Եթե նույնիսկ ցանկանա, իշխանությունը ենթակառուցվածներ չունի՝ թիրախավորելու»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ատելության խոսքը պետք է բացառել, բայց դրա համար պետք են գործողություններ՝ ոչ միայն իշխանության կողմից։

«Նոյեմբերի տասի գիշերը ԱԺ-ի, կառավարության, պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնությունները, գույքի ոչնչացումը քաղուժերի մեծ մասը չի դատապարտել․ ինչո՞ւ, սա տարօրինակ չէ՞, մի՞թե կարող է պատճառ լինել այն, որ իրենք են դա կազմակերպել։ Հետեւաբար, եթե չեն դատապարտել, ինչպե՞ս կարող են կառավարությանը մեղադրել ատելության խոսք տարածելու մեջ»,- ընդգծեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել