«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ
16:22 - 16 նոյեմբերի, 2020

«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին գրություն է ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որում խնդրում է ներկայանալ ժամը 16։00-ին կյայանալիք խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ծառակյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու հարցը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ գրությունն ու հետեւյալ գրառումն արել․

«Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։

Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։

Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել