ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի պատճառով Եվրոպայի առողջապահական համակարգերի ուժասպառ լինելու մասին

 |armenpress.am|
21:45 - 16 նոյեմբերի, 2020

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի պատճառով Եվրոպայի առողջապահական համակարգերի ուժասպառ լինելու մասին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է աշխարհում, հատկապես՝ Եվրոպայում եւ Ամերիկաների տարածաշրջանում COVID-19-ի դեպքերի աճով, որտեղ երկրների առողջապահական համակարգերը ուժասպառ են եղել, նոյեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Ներկա պահին մենք խիստ մտահոգված ենք մի շարք երկրներում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով՝ հատկապես Եվրոպայում և Ամերիկաների տարածաշրջանում. Աշխատակիցները և առողջապահության համակարգերը մոտեցել են կոլապսի կետին», - ասել է նա։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով, միևնույն ժամանակ ոգեշնչող նորություններ են ստացվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին, որոնք թույլ են տալիս զգուշավոր լավատեսություն հայտնել առ այն, որ վիրուսի դեմ պայքարի նոր միջոցները կհայտնվեն առաջիկա ամիսներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել