Բայդեն Թրամփին կոչ է արել սահուն կերպով փոխանցել իշխանությունը |factor.am|
15:22 - 17 նոյեմբերի, 2020

Բայդեն Թրամփին կոչ է արել սահուն կերպով փոխանցել իշխանությունը |factor.am|

factor.am: Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահ ընտրվելու մասին, կոչ է արել հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ համագործակցել իր անցումային թիմի հետ, նախ և առաջ՝ համաճարակի դեմ պայքարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ հանրապետականները շփոթված են, իսկ մի քանի նահանգներում քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելու փորձերը ձախողվում են։

Բայդենը նաև հայտարարել է, թե ով է լինելու Սպիտակ տան ապագա ղեկավարի տեղակալը։ Ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմի ձևավորման ժամանակ այս կարևոր պաշտոնը կստանա նրա նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջեն Օ՛Մելլի Դիլոնը։ Երկուշաբթի Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում հրավիրված ասուլիսում Բայդենը բարձրաձայնել է երկու հիմնական խնդիր՝ իշխանության փոխանցում և կորոնավիրուսի պատվաստանյութի տարածում:

Նրա խոսքով՝ որքան շուտ իր անցումային թիմի անդամները հասանելիություն ունենան կորոնավիրուսի պատվաստանյութը տարածելու՝ վարչակազմի ծրագրին, այնքան ավելի սահուն կլինի իշխանության փոխանցումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել