ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|
16:02 - 17 նոյեմբերի, 2020

ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն ներկայացնում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նիստին ներկա է միայն քաղաքական մեծամասնության մի քանի պատգամավոր: Ընդդիմությունը պնդեց, որ այս իրավիճակում պատրաստ չեն այլ հարց քննարկել, քան ռազմական դրության չեղարկումն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուստի հեռացան նիստերի դահլիճից: Ֆինանսների նախարարը, մոտենալով խոսափողին, պատասխանեց ավելի վաղ ելույթ ունեցած Միքայել Մելքումյանին, թե ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում:

Նախարարը հայտարարեց` հավատարիմ է մնալու իր երդմանը ու բարեխղճորեն կատարելու է այն պարտականությունները, որոնք ստանձնել է նախարարի պաշտոնում նշանակվելիս: Գլխավոր ֆինանսիստը հիշեցրեց, որ Կառավարությունն օրենքով ու միջազգային պայմանագրերով ստանձնած որոշակի պարտավորություններ ունի, ինչը ենթադրում է, որ բյուջեն պետք է հաստատվի, և ստանձնած պարտավորությունները կատարվեն:

Նախարարի խոսքով` բյուջեի արմատական փոփոխությունների մասին խոսակցությունները խնդրահարույց են, վերջինիս համոզմամբ` կազմված նախագծում տրամաբանություն ու քաղաքականություն է դրված: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը հաստատվելը:

2021 թվականին նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, նախանշված է 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ ծախս, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ:

Հավանական է համարվում 3,2 % տնտեսական աճի սցենարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել