Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք․ ընդհանուր դեպքերի թիվը 120459 է
10:57 - 18 նոյեմբերի, 2020

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք․ ընդհանուր դեպքերի թիվը 120459 է

Նոյեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 1726 առողջացած և 28 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել