Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|
17:36 - 18 նոյեմբերի, 2020

Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

1lurer.am: Ի՞նչ քայլեր են արվում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերականգնողական բուժման ոլորտում անելիքները շատ են:

«Երեք հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք՝ զինվորներին վերադարձնելու լիարժեք կյանքի. առաջին՝ եղած հզորությունների վերականգնում՝ մասնագետների վերապատրաստումից մինչև շենքային պայմաններ, երկրորդ՝ նոր հզորությունների ստեղծում. մինչև 250 մահճակալանոց վերականգնողական մեծ կենտրոնի կառուցում, երրորդ՝ այդ հզորություններին մշտական աջակցություն՝ պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով: Դա պետբյուջեի վրա կնստի 2-2.5 մլրդ դրամ: Դրանք վերջնական հաշվարկներ չեն և դեռ ներառված չեն բյուջեի նախագծում: Այդ հարցում մեզ պետք է աջակցի նաև սփյուռքը»,- ասաց նախարարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել