Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|
11:23 - 19 նոյեմբերի, 2020

Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ճեպազրույցի ընթացքում կարծիք հայտնեց, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ իրացված չէր, և այն, ինչ եղավ, նաև դրա հետևանքն էր։ Պատգամավորի խոսքով՝ իրենք կողմ են ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին։ 

«Երբ սեպտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կոչ-հայտարարություն՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դատապարտելու այս ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ, ընդունեցինք մի հայտարարություն, որը հասցե չուներ, և հետո ի՞նչ արեց միջազգային հանրությունը՝ դատապարտե՞ց, ինչ-որ բանով միջամտե՞ց, թե՞ ոչ։

Մենք չենք դիմել բավականին ժամանակ, և երբ ՌԴ նախագահն ասաց, որ դա չճանաչված տարածք էր, հիշեք, որ առաջին օրվանից մեր խմբակցության պատգամավորները և մենք ասում էինք, որ ճիշտ ժամանակն է, որ Արցախի անկախությունը ճանաչվի, ասում էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը կարող է խաթարվել․ երբ պատերազմը սկսվեց, արդեն խաթարված էր»,- ասաց Մելքումյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել