Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում վաղը ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
14:18 - 21 նոյեմբերի, 2020

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում վաղը ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 1-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ի գիշերը սպասվում է անձրև, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ին պասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել