12 անձ ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով |tert.am|
15:08 - 21 նոյեմբերի, 2020

12 անձ ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով |tert.am|

tert.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևանում 2020 թվականի նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին նշեց ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել