Պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում. Գեղամ Մանուկյան |tert.am|
15:16 - 21 նոյեմբերի, 2020

Պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արցախյան հարցում պարտվողական, կապիտուլյացիան, գաղտագողի, որևէ մեկի հետ չխորհրդակցելով, թուրքի դեմ ծնկի իջած ստորագրություն դնող պաշտոնյան պետք է հեռանա: Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

 «Երկու օր է՝ պաշտոնյաներ, նախարարներ է փոխում, բայց մենք չենք տրվելու դրան, որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը: Այո, սոցապնախարարը տապալել է իր գործը, բայց նա չի պարտվել արցախյան մարտում, պաշտպանության նախարարը մեծ մեղքեր է ունեցել, բայց նա չի գլխավորաբար պարտվել արցախյան մարտում, և դրա համար պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել