ՌԴ պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ |1lurer.am|
18:06 - 21 նոյեմբերի, 2020

ՌԴ պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ |1lurer.am|

1lurer.am: Այսօր Բաքու ժամանած ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Բաքվում սկսվել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիա Զախարովան:

ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բաքու է մեկնել Երևանից, որտեղ այսօր ավելի վաղ մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել