Արցախցիները ՄԻԵԴ-ում հաջողության կհասնեն միայն իրենց գույքի և սեփականության վկայականի պահպանման դեպքում. Ղազարյան |armtimes.com|
18:54 - 21 նոյեմբերի, 2020

Արցախցիները ՄԻԵԴ-ում հաջողության կհասնեն միայն իրենց գույքի և սեփականության վկայականի պահպանման դեպքում. Ղազարյան |armtimes.com|

armtimes.com: Արցախյան պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական մի շարք բնակավայրեր հանձնվելու են Ադրբեջանին, արցախցիներից շատերը տեղահանումից առաջ սկսեցին այրել իրենց տները՝ չցանկանալով, որ իրենցից հետո այնտեղ ադրբեջանցիներ ապրեն։ Մարդկայնորեն հասկանալով նրանց ցավն ու դրությունը՝ մի շարք իրավաբաններ հորդորեցին չդիմել նման ծայրահեղ քայլերի, պահպանել ինչպես գույքը, այնպես էլ դրանց սեփականության վկայականները՝ հետագայում իրավական մեխանիզմներով իրենց իրավունքների լիարժեք պաշտպանության համար։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ տներն ու վկայականները այրելը սխալ է, որովհետեւ դրանց առկայության դեպքում է միայն հնարավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասնել սեփականության իրավունքի խախտումների արձանագրման։ «Իրավունքը քաղաքականությունից տարբերվում է հենց նրանով, որ ունիվերսալ կատեգորիա է եւ կախված չէ նրանից, թե ով է պետությունը վերահսկում, այն բոլոր դեպքերում չի կարող կորչել»,- ասաց Ղազարյանը։

Թեմայի վերաբերյալ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Ղազարյան, արցախցիների տների սեփականության վկայականների պահպանումը հետագայում որտե՞ղ եւ ի՞նչ ընթացակարգով է օգնելու պաշտպանել նրանց իրավունքները։

- Այնպես, ինչպես 1992-94 թվականների տեղահանվածները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասան հաջողության, ընդ որում, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից տեղահանվածները, նույն մեխանիզմով եւ նույն սկզբունքներով այս մարդիկ կհասնեն հաջողության, բայց դրա համար պետք է սեփականության վկայականները պահվեն, եւ տները չոչնչացվեն։ Սեփականության իրավունքը, անկախ նրանից՝ պետության իրավազորությունն է փոխվում, թե պետություններն են փոխվում, ունիվերսալ է։

-Հատկապես ո՞ր փաստաթղթերը կարող են կարեւոր դերակատարում ունենալ։

-Ցանկացած փաստաթուղթ, որ հանրային իրավունքի ուժով ցույց է տալիս, որ այդ տունը, մեքենան, հողամասը կամ այլ գույք պատկանում է տվյալ անձին։ Այն, որ տները վառում են, սխալ է, սեփականության իրավունքը չի կորչում այդ տարածքների հանձնմամբ։ Ապագայում բանակցություններ են սկսվելու պայմանագրի շուրջ, եւ պայմանագիրը բաղկացած է լինելու մի քանի գլխից։ Դրանցից մեկը վերաբերելու է մարդու իրավունքներին՝ իր բոլոր բաղադրիչներով, մյուսը՝ փախստականների վերադարձին։ Մարդու իրավունքների գլխում խոսքը հենց գույքային իրավունքի մասին է լինելու, փախստականների առումով պետք է արձանագրվի՝ եթե հնարավոր է, մարդը գա, իր տանը ապրի, իսկ եթե Ադրբեջանը չի տալիս նման երաշխիք, նշանակում է, որ պետք է փոխհատուցի։

Սրանք ապագա բանակցությունների հիմքեր են, որ կամ քաղաքական, կամ իրավական գործընթացով պիտի լուծվեն, բայց դրա համար մարդիկ պիտի կարողանան վկայականներ ցույց տալ։ Քանի որ ստատուս-քվոն արդեն վերացել է, Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են իրավական դաշտ, եւ այստեղ արդեն պահանջատերը ՀՀ-ն է, եթե այն ժամանակ Ադրբեջանն էր, հիմա ՀՀ-ն է լինելու, եւ պետք է իրազեկել քաղաքացիներին, որ իրենց սեփականության վկայականները պահեն եւ գույքը չվնասեն։

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել