ԱՀ նախագահ Արայիկ Հարություննյանն այցելել է Մարտունի, հանձնարարականներ տվել վերականգնման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ
19:14 - 21 նոյեմբերի, 2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարություննյանն այցելել է Մարտունի, հանձնարարականներ տվել վերականգնման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարություննյանը հայտնում է, որ այսօր այցելել է Մարտունի քաղաք, շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ ծանոթացել է պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:

«Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»,- գրել է ԱՀ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել