Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի․ դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել |pastinfo.am|
20:04 - 21 նոյեմբերի, 2020

Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի․ դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Միհրան Հակոբյանին ձերբակալելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքը ու ոչ իրավաչափ ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը։

Պաշտպան Միքայել Շիխիմյանն ասաց, որ Հակոբյանը շուտով ազատ կարձակվի ՁՊՎ-ից։ 

Երեկ տեղեկացրել էինք, որ Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին, Միհրան Հակոբյանին ձերբակալել են զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել