tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Ռուսաստան և Ադրբեջան հետաձգվել է: «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեիբզադեն:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարության արտահերթ նիստ կկայանա բյուջեին առնչվող քննարկումներ անցկացնելու համար: Բոլոր նախարարները պետք է ներկա լինեն այդ նիստին»,- նշել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ Զարիֆը մտադիր է նոյեմբերի 23-24-ն այցելել Մոսկվա և Բաքու: