Ջորջիա նահանգում քվեաթերթիկների վերահաշվարկը վերահաստատել է Բայդենի հաղթանակը |hetq.am|
21:51 - 21 նոյեմբերի, 2020

Ջորջիա նահանգում քվեաթերթիկների վերահաշվարկը վերահաստատել է Բայդենի հաղթանակը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը վերահաստատել է Ջո Բայդենի հաղթանակն ամերիկյան այդ նահանգում։ Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է Ջորջիայի փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգերը։

Նահանգի բոլոր 159 շրջաններում քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 2 462 857 ձայն, իսկ Ջո Բայդենը՝ 2 475 141 ձայն։ Այդպիսով տարբերությունը կազմել է 12 284։ Վերահաշվարկը շատ աննշան տարբերությամբ է կրճատել Ջո Բայդենի առավելությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ։ Ի սկզբանե այն կազմում էր 12 870։ Բրեդ Ռաֆենսպերգերը հայտարարել է, որ նահանգի պատմության մեջ առաջին անգամ ամբողջական աուդիտը հաստատել է հաղթողի անունը։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել