ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետներն ուղևորվել են Արցախ. ՌԴ ՊՆ |tert.am|
09:21 - 23 նոյեմբերի, 2020

ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետներն ուղևորվել են Արցախ. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները մեկնել են Լեռնային Ղարաբաղ, ռուսական ռազմական գերատեսչությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման նպատակով ՌԴ oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երևանի օդանավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Ըստ հաղորդման՝ անձնակազմը և տեխնիկան կանցնեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և ժամանելով նշանակման վայր՝ ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզման, ականազերծման և ԼՂ հակամարտության ընթացքում առավել տուժած շրջաններում պայթյունավտանգ օբյեկտների ոչնչացման խնդիրների կատարմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել