Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 126709 դեպք, մեկ օրում գրանցվել է 485 նոր դեպք
10:55 - 23 նոյեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 126709 դեպք, մեկ օրում գրանցվել է 485 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 126709 դեպք, որոնցից 95099-ն` առողջացած, 1976-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 488393 թեստավորում:

Երեկ կատարվել է 1305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք: Ունենք 1009 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել