ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոն կհիմնվի
11:53 - 23 նոյեմբերի, 2020

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոն կհիմնվի

Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոն հիմնել։
 
«Կենտրոնի կառուցման հայեցակարգը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների ուշադրությունը։ Սա հրաշալի հնարավորություն է՝ կյանքի կոչել ձեր համարձակ մտահղացումները, նորարարական մոտեցումները և նորովի ներկայանալ հանրությանը ձեր ճարտարապետական տեսլականով։
 
Նախագիծը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա հանրության, ոլորտի մասնագետների, ընկերությունների և պետական գերատեսչության միջև։
 
Նոյեմբերի 25-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այց «Ջրվեժ» անտառպարկ՝ նախարարության ներկայացուցիչների և մասնագետների հետ ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի տարածքը տեղում դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ քննարկում, կենտրոնի կառուցման հայեցակարգի վերաբերյալ մտքերի փոխանակում և կենտրոնի հիմնման համար նախապես ընտրված 2-3 տարածքներից առավել համապատասխան և նպատակահարմար տարածքի ընտրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել