Արցախի բնակիչներին տներով ապահովելու խնդրի լուծումը շատ վատ է կատարվում. շատ հարցեր դեռևս օդում են. Վահրամ Բալայան |tert.am|
16:47 - 23 նոյեմբերի, 2020

Արցախի բնակիչներին տներով ապահովելու խնդրի լուծումը շատ վատ է կատարվում. շատ հարցեր դեռևս օդում են. Վահրամ Բալայան |tert.am|

tert.am: Բնակիչների խնդիրների լուծումը շատ վատ եմ գնահատում, այդ հարցերը դեռևս օդում են: Այս մասին ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝անդրադառնալով անտուն մնացած քաղաքացիների խնդիրներին:

«Չեմ  կարող ասել, թե իշխանությունները չեն զբաղվում նրանց հարցերով, բայց այդ աշխատանքի  արդյունավետությունը ցածր է: Փորձում են փախստականներին բնակարաններով ապահովել, բայց ամբողջ խնդիրը այն է, որ համապատասխան ֆոնդը չկա, որ մարդկանց կարողանան տեղավորել, սա ոչ միայն Շուշիի, նաև Հադրութի, Ասկերանի շրջանի բնակիչների խնդիրն է, որոնք գյուղերը կորցրին»,-ասաց նա:

Վահրամ Բալայանը նշեց, որ ճիշտ կլինի գործադիր իշխանությունից հարցնել, թե ինչ կերպ են մտադիր լուծել այդ խնդիրները, քանի որ կոնկրետ ինքը տեղյակ չէ, թե որքան ազատ տներ կան, ինչ ռեսուրսներ կան:

Ինչ վերաբերում է Շուշիի էլեկտրաէներգիան Հայաստանի կողմից տրամադրվելու լուրերին, ապա նա ասաց, որ չի տիրապետում ինֆորմացիային: «Ստեփանակերտում թաղամաս կա՝ կա, թաղամաս կա՝ չկա, այդ խնդիրները լուծված չեն: Մեր փոքր ՀԷԿ-երից հիսունից ավելին էլ անցավ հակառակորդի ձեռքը, եղած լույսը հազիվ պետք է բավարարի ազգաբնակչությանը, երևի Հայաստանից պետք է ստանալ, բայց թե ինչպես՝ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել