Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում: Ավստրալիայից մինչև Գերմանիա, Ռուսաստան և Կանադա համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ են իրագործվում արցախցի ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Սփյուռքի միասնականությունը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում շարունակվում է բոլոր համայնքներում: