ԱՀ կառավարության արձագանքը լուրերին, թե ադրբեջանցիները մոտենում են Բերդաշենի սահմաններին
19:23 - 23 նոյեմբերի, 2020

ԱՀ կառավարության արձագանքը լուրերին, թե ադրբեջանցիները մոտենում են Բերդաշենի սահմաններին

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է մամուլում տեղ գտած որոշ տեղեկությունների:

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,- հայտնում են շտաբից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել