Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան
20:42 - 23 նոյեմբերի, 2020

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան

Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում մարզում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից:  Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան:

«Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, որոնք իրենց կարևոր մասնակցությունն են ցուցաբերել այս կարևորագույն նախագծերին: Ցանկացողները կարող են օգնել թաքստոցների կառուցմանը՝ կատարելով հանգանակություն»,-ասված է մարզպետարանի հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել