ՄԱԿ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար |azatutyun.am|
10:07 - 24 նոյեմբերի, 2020

ՄԱԿ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Դյուժարիկը նաև ասել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ու շեշտել երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը:

«Հուսով ենք, որ ռազմական գործողությունների դադարեցումը կապահովի հումանիտար աշխատողների հասանելիությունը բոլոր կարիքավոր մարդկանց հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջաններում», - հավելել է Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել