ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերիների վերաբերյալ տեսանյութերի տարածումից
10:12 - 24 նոյեմբերի, 2020

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերիների վերաբերյալ տեսանյութերի տարածումից

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել