Պենտագոնը հաստատել է իր մասնակցությունը Բայդենին իշխանության փոխանցման գործընթացում |tert.am|
11:16 - 24 նոյեմբերի, 2020

Պենտագոնը հաստատել է իր մասնակցությունը Բայդենին իշխանության փոխանցման գործընթացում |tert.am|

tert.am: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ծանուցում է ստացել իշխանությունը Ջո Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ և տեղեկացրել է նախարարության մակարդակով այդ ոլորտում աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ դաշնային կառավարությունում Ընդհանուր ծառայությունների վարչությունը փաստացիորեն  դեմոկրատ թեկնածուին ճանաչէլ էր որպես ընտրությունների հաղթող և հայտարարել էր իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին:

«Նախարարությունը ծանուցագիր է ստացել առ այն, որ նախագահի լիազորությունների փոխանցման մասին օրենքի համաձայն՝ Ընդհանուր ծառայությունների վարչության պետը որոշակի ռեսուրսներ և ծառայություններ է տրամադրել Բայդենի և Հարիսի անցումային շտաբներին: Մենք անմիջապես կսկսենք իրականացնել աջակցություն տրամադրելու մեր ծրագիրը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել