Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից |armenpress.am|
12:21 - 24 նոյեմբերի, 2020

Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները»,- նշեց Մանրիկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել