119,5 մլն դրամ՝ Երևանի վթարային շենքերի բնակիչներին նվիրաբերած բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը |1lurer.am|
13:03 - 24 նոյեմբերի, 2020

119,5 մլն դրամ՝ Երևանի վթարային շենքերի բնակիչներին նվիրաբերած բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու որոշմամբ 119 միլիոն 686 հազար 200 դրամ կուղղվի մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակիչներին նորակառույց բազմաբնակարան շենքերից նվիրաբերած բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, տեղեկացրեց, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել Երևանի 2020 թվականի բյուջեում:

Որոշումն ընդունվեց 37 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել