ԲՀԿ-ական ավագանու անդամի կարծիքով ներկայում հողի և գույքահարկի թանկացումը տեղին չէ |armenpress.am|
16:42 - 24 նոյեմբերի, 2020

ԲՀԿ-ական ավագանու անդամի կարծիքով ներկայում հողի և գույքահարկի թանկացումը տեղին չէ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը տեղին չի համարում երկրում տիրող իրավիճակի պայմաններում հողի և գույքահարկի թանկացումը:

Այս մասին Հարությունյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

«Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Երևանում կային մարդիկ, որոնք օգտվելով առիթից շարունակում էին ավելացնել իրենց ինքնակամ շինությունների թիվը: Նախկինում արված շինությունները և ներկայում արվող կամ արդեն ավարտված ինքնակամ շինությունները, իհարկե, չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: Այս ընթացքում այդ շինություններն ավելացրած անձինք օգտվել են ներկա իրավիճակից»,- նշեց ավագանու անդամը:

Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին մասնակցած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու հարցին՝ բանախոսը նկատեց, որ շտապողականությունը կարող է կանգնեցնել խնդիրների առաջ:

«Նախ պետք է հասկանանք՝ ովքեր ունեն դրա կարիքը, այնուհետև տեսնենք, թե կառավարությունն ինչ գործառույթներ է այս ուղղությամբ իրականացնելու, ինչից հետո միայն հասկանանք՝ համայնքն ինչ դերակատարում պետք է ունենա»,- ասաց Մարկոս Հարությունյանը և հավելեց, որ իրենք պետք է ամեն ինչ անեն համայնքի բարoրության համար:

Ավագանու անդամը նաև ընդգծեց, որ իր կարծիքով հողի և գույքահարկի թանկացումը բոլորովին տեղին չէ՝ հաշվի առնելով տնտեսության առջև ծառացած մարտահրավերները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել