ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են
16:48 - 24 նոյեմբերի, 2020

ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են, տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը։

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»,-ըստ ԱԺ կայքէջի, նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արձանագրության մեջ:

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։ Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։ Նրա թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել