Ստեփանակերտ է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ ավտոշարասյունը |tert.am|
17:21 - 24 նոյեմբերի, 2020

Ստեփանակերտ է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ ավտոշարասյունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ավտոշարասյունը երեքշաբթի` նոյեմբերի 24-ին, ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավտոշարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում և այնտեղից էլ դուրս է եկել: 20 վարչական «Կամազ» բեռնատարները տեղափոխել են 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ գնդակոծություններից տուժած բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ավտոշարասյունը նոյեմբերի 21-ին  5 տրանսպորտային միջոցներով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել