Չավուշօղլուն պնդել է, որ Անկարան կշարունակի սատարել Ադրբեջանին |ermenihaber.am|
22:39 - 24 նոյեմբերի, 2020

Չավուշօղլուն պնդել է, որ Անկարան կշարունակի սատարել Ադրբեջանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Արցախում մարտական գործողություններից հետո իրականացվող դիվանագիտական աշխատանքների և առհասարակ հակամարտությունում Թուրքիայի դերի մասին։ 

 
«Մենք  զինադադարի պայմանների կատարումը վերահսկելու համար եռակողմ համաձայնագրի 5-րդ կետով ամրագրված Համատեղ կենտրոն հիմնելու նպատակով նոյեմբերի 11-ին Ռուսաստանի հետ առանձին հուշագիր ստորագրեցինք: Հավատում ենք, որ այս պայմանագիրը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով շահավետ է լինելու ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ նույնիսկ Հայաստանի համար»-ասել է Չավուշօղլուն։
 
Չավուշօղլուն պնդել է, որ տարածաշրջանում «խաղաղության ու կայունության ճանապարհը Թուրքիայով է անցնում» և Անկարան կշարունակի սատարել Ադրբեջանին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել