Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|
12:02 - 25 նոյեմբերի, 2020

Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ: 

ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին:

 «Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես Ադրբեջանի կողմից պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման մասին, որի համար բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից դրա հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել