Ռուսաստանից ռազմական բժիշկներ են ուղևորվել ԼՂ |shantnews.am|
12:55 - 25 նոյեմբերի, 2020

Ռուսաստանից ռազմական բժիշկներ են ուղևորվել ԼՂ |shantnews.am|

shantnews.am:  Ռուսաստանի ռազմական բժիշկները Խաբարովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի բժշկական աջակցության կազմակերպման և տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերն ու միջոցները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բժշկական ստորաբաժանումների տեղափոխումն իրականացվում է «Իլ -76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով:

«Առաջին երկու «Իլ -76» ինքնաթիռները, որոնք իրականացնում են Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի առաքելության կատարման տարածք, թռիչքներ են կատարել Хабаровск-Новый օդանավակայանից», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ կտեղափոխվի 122 ռազմական բժիշկ, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, ինչպես նաև 66 տոննա անհրաժեշտ նյութեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել