Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում |armenpress.am|
17:59 - 25 նոյեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում |armenpress.am|

armenpress.am: Մատաղիս-Թալիշ ուղղություններում  զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողների առողջական վիճակը կայուն է: Այս մասին ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Փրկարարների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թադևոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել