Ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են. Գևորգ Գորգիսյան |armtimes.com|
19:15 - 25 նոյեմբերի, 2020

Ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են. Գևորգ Գորգիսյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ռազմական դրությունը։

Գորգիսյանի խոսքով՝ ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են։ «Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան սույն երկրների՝ մասնավորապես Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության և արտգործնախարարի հայտարարություններ, որ այլևս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետևաբար այն բոլոր հիմքերը, ոորվ բերվել էր ռազմական դրությունը , իսկ դրանք են Կառավարության բերած փաստթղթից եթե նայում ենք, հիմնական մեխը նրանն էր որ ՀՀ-ին սպառնում է ռազմական վտանգ, անմիջական սպառնալիք ռազմական գործողությունների և մեզ պետք է լինելու ամբողջական կամ մասնակի զորահավաք, հիմա կարծես թե արդեն ռազմական սպառնալիքը չկա, և զորահավաքի կարիք էլ չկա, այսինքն պատճառները, որի համար բերվել էր ռազմական դրությունը կարելի է համարել վերացած»

Պատգամավորը նշեց, սակայն, որ չեն վերացել այն սահմանափակումները, որոնք պայմանավորված են ռազմական դրությամբ։ «Սահմանափակումները, որոնք դրված էին հավաքների և գործադուլների իրականացման վրա, հրապարակումների, հաղորդումների իրականացման վրա, և այլ սահմանափակումներ՝ մարդու խոսքի ազատությունը սահմաանփակող, ազատ տեղաշարժը սահմանափակող, հավաքների ազատությունը սահամանափակող, շարունակում են գործել»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել