Իրանը համագործակցում եւ բանակցում է ռուսաստանյան կողմի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ |armenpress.am|
12:04 - 26 նոյեմբերի, 2020

Իրանը համագործակցում եւ բանակցում է ռուսաստանյան կողմի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը համագործակցում Է ռուսաստանյան կողմի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առիթով: Այդ մասինժ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

«Մեր երկրի մասնագետները եւ պաշտոնյաները ներկա դրությամբ բանակցություններ են անցկացրել եւ համագործակցում են պատվաստանյութի ռուսաստանցի արտադրողի հետ, ներկայում ընթանում Է փաստաթղթերի քննարկումը»,-ասել Է նա, չնշելով, թե հատկապես որ արտադրողի հետ Է ընթանում կոոպերացիան: Նրա խոսքով՝ «այց Է պլանավորվում ռուսաստանյան կողմի հրավերով»: Սեպտեմբերի վերջին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հաղորդել Էր, որ Թեհրանը մտադիր Է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ, այդ թեմայով անցկացվում են կոնսուլտացիաներ, նշելով, որ հնարավոր Է համաձայնագիր ստորագրել պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ»:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար:

«Վեկտոր» կենտրոնը հոկտեմբերի 13-ին գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Վեկտոր»-ին թույլատրել Է անցկացնել պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել