Լավրովը հայտարարել Է ՌԴ-ի եւ Բելառուսի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին |armenpress.am|
14:32 - 26 նոյեմբերի, 2020

Լավրովը հայտարարել Է ՌԴ-ի եւ Բելառուսի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն Էլ թաքցնում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների եւ Արեւմուտքի, եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջեւ: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, իսկն ասած, արեւմտյան առաջնորդները դա առանձնապես չեն Էլ թաքցնում»,-ասել Է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները:

ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ Էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել