«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը հասանելի կլինի օնլայն հարթակներում
14:35 - 26 նոյեմբերի, 2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը հասանելի կլինի օնլայն հարթակներում

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

23-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը, ժամը 16։00-20։00-ը արևմտյան ափի ժամանակով (Հայաստանից՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 04:00-08:00-ը):

Հեռարձակումը հասանելի կլինի Armeniafund.org կամ HayastanAllArmenianFund հարթակներում: «Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում։ Միացի՛ր համազգային շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա www.himnadram.org կամ www.armeniafund.org/donate կայքէջերում»,- նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել