Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին |hetq.am|
18:48 - 26 նոյեմբերի, 2020

Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին |hetq.am|

hetq.am: Հայաստանի ամենախոշոր ոսկու` Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Այս պահին այնտեղ սահմանի գծման աշխատանքներ են ընթանում: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղում ներկա են ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում սահմանազատման գործընթացին:

Ավելին, իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Երևան հարցաքննության էր հրավիրվել, և մանրամասներին տեղյակ չէ:  «Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք մեր կողմից, իրենք` իրենց կողմից: Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասաց համայնքապետը:

 

Սոթքի հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ ընկերությունն այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս կատարվող գործողությունների շուրջ:  Սոթքի բնակիչ, հանքավայրում աշխատող մեր աղբյուրը հայտնեց, որ հանքավայրի մի մասը, ըստ նոր սահմանի, կմնա ադրբեջանական կողմին, սակայն, թե որքան է կազմում դա, դեռ հստակ չէ: 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել