hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կանոնակարգել Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու պայմանները։

Այս նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշակել է որոշման նախագիծ և այսօր հանրային քննարկման ներկայացրել։

Ըստ մշակված կարգի՝ առանձին դեպքերում Վարչապետի համաձայնությամբ Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և վերը թվարկած պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Շարունակությունը՝ hetq.am-ում։