Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները
20:53 - 26 նոյեմբերի, 2020

Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, վերսկսեց Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել