Եթե Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքի որոշ հատվածներ կգտնվեն այդ հատվածում. ՊՆ |news.am|
21:04 - 26 նոյեմբերի, 2020

Եթե Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքի որոշ հատվածներ կգտնվեն այդ հատվածում. ՊՆ |news.am|

news.am: Այնտեղ մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ադրբեջանի  եւ Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատում, որպեսզի հստակեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանները։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։

«Այդ սահմանազատված սահմաններին էլ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի դիրքերն ու հենակետերը։ Որպեսզի հետագայում թյուրիմացություն կամ սադրանք տեղի չունենա, նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ, ինչպես նաեւ հատուկ սարքերի կիրառմամբ GPS նավիգատորների կիրառմամբ ընթացքն իրականացվում է»,- նշեց նա։

Ալթունյանի խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, շուտով կավարտվի եւ սահմանազատումը վերջնական տեսքի կբերվի։

Հարցին՝ արդյոք Սոթքի՝ ադրբեջանական կողմի վերհսկողության տակ անցնելու վտանգ կա՞, Ալթունյանը պատասխանեց. «Եթե նայում ենք քարտեզին, ապա եթե Քարվաճառի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ կգտնվեն Քարվաճառի այդ հատվածում»։

Մամուլում շրջանառվող այն լուրը, թե ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները Սոթքի հանքավայրի աշխատակիցներին ժամանակ են տվել՝ հանքը լքելու համար, Ալթունյանն այսպես  մեկնաբանեց. «Մենք ճշտել ենք, մեզ ասել են՝ նման բան չկա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այնտեղ ուղղակի իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Մեր տեղեկություններով՝ որեւէ կոնֆլիկտ չի եղել։ Գործընթացն իրականացվում է կոռեկտ պայմաններում»։

Միաժամանակ, Գևորգ Ալթունյանը հերքեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական զինված ուժերը կոտրել են Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասները և մտել Հայաստան տարածք. «Իրենք եկել են, մերոնք դարպասները բացել են, իրանց զինվորականները եկել են ռուսների հետ ու սկսել են սահմանազատման աշխատանքները»։ Նրա խոսքով՝ այդ դարպասները ժամանակավոր են դրվել, որպեսզի մեքենաները չերթևեկեն, մինչև կլինի պաշտոնական սահմանազատում։

Հարցին, թե ինչու էր ավելի վաղ ՊՆ–ն հերքում այդ տեղեկությունը, Ալթունյանն ասաց, որ իրենք հերքել են ոչ թե ադրբեջանցիներին՝ Սոթքում գտնելու տեղեկությունը, այլ այն, որ «ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք»։

Շարունակությունը՝ news.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել