Ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար․ Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին
12:30 - 27 նոյեմբերի, 2020

Ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար․ Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ.

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։

Այսինքն, երկրում ռազմական դրություն էր, ռազմական դրություն է։

Եթե ռազմական դրությունը միայն Ձեր իշխանությունը պահպանելու համար չէ, ապա ինչու՞ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել